Տնտեսություն 

Բելգիայում վերացվել է բանկային գաղտնիքը

analitik.am

Բելգիան վերջնականապես վերացրել է բանկային գաղտնիքը՝ պարտավորենելով իր քաղաքացիներին տեղեկացնել հարկային ծառայությանը սեփական օտարերկրյա հաշիվների մասին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Այսօրվանից թագավորությունում օրենքի ուժ է ստացել օրենքը, համաձայն որի՝ բոլոր ֆիզիկական անձինք պետք է իրենց արտասահմանյան բանկային հաշիվների մասին տեղեկություն տրամադրեն այսպես կոչված Կենտրոնական կոնտակտային կետ՝ տվյալների ֆինանսական բազային, որը գտնվում է Բելգիայի ազգային բանկի վերահսկողության տակ:

Օրենքը նաև պարտավորեցնում է Բելգիայում գործող բանկերին ու ֆինանսական հաստատություններին՝ այդ բազա ներառել իրենց հաճախորդների անունները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական՝ նրանց հաշիվների բոլոր համարներով: Իսկ 2015 թվականից սկսած նաև պետք է այդ բազայում ներառվեն նրանց տվյալները վարկային պայմանագրերի վերաբերյալ, այդ թվում՝ հիփոթեքի: Խոսքը նաև անշարժ գույքի և ավտոմեքնենարեի լիզինգային պայմանագրերը:

Բելգիայի հարկային ծառայությունը լիարժեք հասանելիություն կունենա տվյալների այդ բազային, ինչպես նաև այդ տեղեկատվությունը ԵՄ այլ պետությունների հարկային ծառայողների հետ փոխանակելու իրավունք կունենա: Տեղեկատվության փոխանակում կկատարվի նաև երրորդ երկրների հետ, որոնց հետ ԵՄ-ն ունի բանկային տեղեկատվության փոխանակման մասին պայմանագրեր:

Բելգիայի հարկային մարմինների գնահատաններով 2012-ին թագավորության 96.2 հազար քաղաքացիներ արտերկրում հաշիվներ են ունեցել:

Նույն շարքից