Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մյանմայի մայրաքաղաքում անցկացվող Արևելաասիական գագաթաժողովի ավարտից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ չի հաջողվել լիարժեք զրույց ունենալ, քանի որ գագաթաժողովի ձևաչափը դա չի նախատեսում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ոչ մի լիարժեք զրույց նման միջոցառման ընթացքում, ինչպես գագաթաժողովն է, բնականաբար, չի եղել»,- ասել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Օբաման վերջերս հնարավորություն է ունեցել կարճ զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում։
«Իհարկե, որոշ հարցեր մենք քննարկում ենք, սակայն, հավանաբար, դա այն ձևաչափը չէ, որի արդյունքում կարելի է հաղթահարել բոլոր խնդիրները»,- նշել է վարչապետը։