Միջազգային 

Ուղղաթիռի խոցումը բռնության շատ վտանգավոր դրսևորում է. Նիկոլայ Բորդյուժա

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը վտանգավոր միջադեպ է: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ընդգծելով, որ միջադեպն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում եւ մեծացնում մտահոգությունը: «Այսօր մենք դարձանք զինադադարի համաձայնագրիխախտման ականատեսներ:


 Ուղղաթիռի խոցումը բռնության շատ վտանգավորդրսեւորում է: Առկա է հակամարտության սրման նոր փուլի վտանգ: ՀարավայինԿովկասում իրավիճակն ավելի է սրվում: Խորապես համոզված ենք, որ անհրաժեշտ էթույլ չտալ, որպեսզի այս իրավիճակը զարգանա: Իրադարձությունների նման ընթացքըհնարավոր է կանխել միայն հրաժարվելով ուժի կիրառումից, սադրիչգործողություններից եւ պահպանելով հրադադարի ռեժիմը: Շատ կարեւոր է ապահովելԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան: 


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ 2014թ. ինչպես շփման գծում այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին անընդհատ տեղի են ունեցել զինված գործողություններ: Միայն վերջին 3 ամսվա ընթացքում հրադադարի մասին պայմանագիրը խախտվել է 1500 անգամ: Բորդյուժան ընդգծել է, որ կրակը հիմնականում ուղղված է եղել խաղաղ բնակչության դեմ, եղել են դիվերսիոն խմբերի ներթափանցման դեպքեր, ինչի հետեւանքով խաղաղ բնակիչներ են մահացել:

Նույն շարքից