Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է Report-ը` հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Այցի չեղյալ հայտարարվելու պատճառը հայտնի չէ: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը ծրագրել էր Ադրբեջան այցելել նոյեմբերի 13-14-ը: Այցի նպատակը ոչ կառավարական կազմակերպությունների մասին Ադրբեջանի օրենսգրքում վերջերս արված փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն պատրաստելն էր: