Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ նիստում Մամեդյարովը հանդես կգա զեկույցով Նախարարների կոմիտեում Ադրբեջանի 6-ամսյա նախագահության արդյունքներով: Եվրոպայի խորհրդի նախագահությունը Ադրբեջանից անցավ Բելգիային: