ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ադրբեջանական զինուժի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցելու փաստը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` հրապարակելով հանդիպման լուսանկարը: «ԵԱՀԿ մշտական խոհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ներառյալ ուղղաթիռի խոցման երեկվա միջադեպը»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Արցախի ուղղաթիռի խոցման միջադեպը