Միջազգային 

ՆԱՏՕ-ին մտահոգել է հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից

Հյուսիսատլանտյան դաշինքն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման փաստի առնչությամբ:


Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «Մենք մտահոգված ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը կործանելու տեղեկությունների կապակցությամբ: Ինչպիսի հանգամանքներ էլ միջադեպն ունենա, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն և դիվանագիտական լուծում հետապնդեն»,- գրել է Ջեյմս Ափաթուրայը:

Նույն շարքից