Միջազգային 

Ռուսաստանը կոչ Է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել լարվածության սաստկացման տանող քայլերից

Մոսկվան կոչ Է արել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են լարվածության սաստկացման: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:


«Մենք խիստ անհանգստացած ենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպից, որը հանգեցրել Է մարդկանց զոհվելուն: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին,-ասել Է նա:-Ռուսաստանի դիրքորոշումն արտացոլված Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 12-ի հայտարարության մեջ»:


«Հաստատակամ կոչով դիմում ենք հակամարտության կողմերին՝  խուսափելու այնպիսի քայլերից, որոնք տանում են տարածաշրջանում լարվածության սաստկացման,-նշել Է Լուկաշեւիչը:- Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում ենք նրանց պատասխանատվության մասին հակամարտության խաղաղ լուծում գտնելու պարտավորության կատարման առումով, որը նրանք ստանձնել են Սոչիի, Նյու Պորտի եւ Փարիզի հանդիպումներում»:


Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ «կշարունակի ղարաբաղյան հակամարտութըյան կարգավորման գործում կողմերին աջակցություն ցուցաբերելու նպատակասլաց ջանքերը», ասել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից