Տնտեսություն 

Բրիտանիայում քաղաքացիները պատրաստ չեն մեկ շիշ գինու համար 6 եվրոյից ավել վճարել

analitik.am

Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասը (54%) հրաժարվում է մեկ շիշ գինու համար 6 եվրոյից ավել վճարել, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Harpers-ի հետազոտությանը: Հարցման մասնակիցների միայն 7%-ն է պատրաստ գինու մեկ շշի համար 10 եվրոյից ավել վճարել, նշում է թերթը:

Պարզվել է նաև, որ կանանց 40%-ը և տղամարդկանց 29%-ը չի կարող խաղողի նույնիսկ մեկ տեսակի անուն տալ: Հարցվածների միայն 4%-ը խաղողի 10-ից ավել տեսակի անուն գիտի:

Պարզվել է նաև, որ 18-24 տարեկան բրիտանացիների կեսից ավելին գինի գնում են միայն գովազդային արշավների շրջանակներում:

Նույն շարքից