ԵԱՀԿ-ում ԱՄՆ-իառաքելության ղեկավարիտեղակալ Քեյթ Բարնսըհայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:
Այս մասին Բարնսը հայտարարել է կառույցի նիստում ունեցած ելույթում: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, եւ բարձր են գնահատում հակամարտության կողմերի հետ նրանց տարած աշխատանքը:
«Մենք ողջունում ենք անցյալ տարի Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզումնախագահների միջեւ հանդիպումները: Մենք ակնկալում ենք, որ 2015 թվականիննախագահների միջեւ երկխոսությունը կշարունակվի: Հակամարտության խաղաղճանապարհով լուծումն այլընտրանք չունի: ԱՄՆ կառավարությունը ափսոսանք էհայտնում երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհերի համար,ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք հակամարտությանկողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը եւ հեռու մնալ իրավիճակըլարող քայլերից», -նշել է նա:
Բարնսը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ԼՂ խնդրի լուծման մեջ: «Ինչպես այսօր ասել է Ջեյլս Ուորլիքը, խաղաղության հասնելու համար մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ», -հայտարարել է նա: