Միջազգային 

Բան Կի Մունն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո։ Այդ մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը «կիսում է լուրջ մտահոգությունը», որը հայտնել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, և կողմերին հիշեցնում է «հրադադարի մասին համաձայնագիրը պահպանելու և հարգելու» անհրաժեշտության մասին:

 

«Գլխավոր քարտուղարը նաև կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանն ու հանձնառու մնալ իրենց պարտավորություններին՝ հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է նա:

Նույն շարքից