Միջազգային 

Եվրախորհրդարանի պատգամավորը պահանջել է հատուկ առաքելություն ուղարկել կործանված ողղաթիռի վայր

 Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոհարիուսն ադրբեջանական օդուժի կողմած ուսումնավարժական թռիչքի ժամանակ Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի կործանման առնչությամբ նամակ է հղել Եվրահանձնախողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին եւ կոչ է արել հատուկ առաքելության խումբ ուղարկել դեպքի վայր եւ պարզել ողբերգության մանրամասները: Պատգամավորը կոչ է արել նաեւ Եվրամիությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

«Ես Ձեզ ուղարկում եմ այս նամակը, որպեսզի բարձրացնեմ մի հարց, որտեղ ԵՄ-ն կարեւոր դեր է խաղում, որպես տարածաշրջանային եւ գլոբալ համակարգերում կայունություն հաստատող գործիք: Ըստ էության, նման դերը պետք է համապատասխանի իր արժեքներին եւ սկզբունքներին եւ պետք է ողղված լինի կայունության եւ խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Նոյեմբերի 12-ին ադրբեջանական օդուժը խոցել է ԼՂ ՊԲ անզեն ուղղաթիռ:  Նախապես հայտարարված զորավարաժությունների շրջանակում ուղղաթիռը եղել է շփման գծում: Անձնակազմի ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցներն ու փրկարարական աշխատանքներ իրականացնելը շատ բարդ է: Այս միջադեպը հանդիսանում է ամենաբարդն ու լուրջը հրադադարի համաձայնագրի հաստատումից հետ, որ կնքվել է 1994թ. Ադրբեջանի, Լեռնայի Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Այս տարի ամռանը Ադրբեջանը սկսեց նաեւ ռազմական գործողություններ, սակայն այդ երկրի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների եւ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, համաձայնում էր գտնել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ: Այնուամենայնիվ, ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը եւ այդ կերպ վտանգել տարածաշրջանում կայունությունը:

 Ձերդ գերազանցություն, ես կարդացել եմ այդ միջադեպի առնչությամբ ԵՄ հայտարարությունը եւ կարծում եմ, որ մենք կարող ենք ավելին անել: Ես առաջարկում եմ ստեղծել հատուկ առաքելությամբ խումբ, որը պետք է ուսումնասիրի դեպքի վայրն ու պարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այս պահին ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հրադադարի մասին համաձայնագիրն ու երեք անմեղ մարդիկ զոհվել են: ԵՄ-ն պետք է դատապարտի այդ գործողությունն ու ջանքեր գործադրի, որպեսզի խնդիրը լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասված է Թեոհարիուսի նամակում:

Նույն շարքից