Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադարձել է Ադրբեջանի կողմից խփված հայկական ուղղաթիռի խոցմանը՝ շեշտելով, թե հայկական կողմը խոսում է պատասխան քայլի մասին։
Թուրքական Haberturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բյուջեի քննարկումների համար խորհրդարան ժամանած Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը խոսել է Թուրքիայի անվտանգության մասին, հիշատակել Մերձավոր Արեւելքի լուրջ ու վտանգավոր դրությունը եւ անդրադարձել Ադրբեջանի կողմից խփված հայկական ուղղաթիռի թեմային։
«Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռ է խփվել։ Հայ պաշտոնյաները հայտարարել են, թե պատասխանելու են այդ քայլին։ Հավատացեք, չեք կարող իմանալ, թե վաղն այս տարածաշրջանում ինչ է լինելու»,-ասել է Իսմեթ Յըլմազը՝ շեշտելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկրները պետք է դրան ուշադրություն դարձնեն։