Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող 5- հոգանոց հայ ընտանիքին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այդ մասին գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան:
Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին: Կոմիտեի միջոցով տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում՝ պատանդների և նրանց հարազատների միջև:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվող Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները մի ընտանիքի անդամներ են: