Ազգային ժողովի «Հանրապետական»խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակել է որպես ահաբեկչական ակտ։ «Ադրբեջանիկողմից ուղղաթիռի խոցմանփաստը նենգության ևահաբեկչության աննախադեպդրսևորում է։ Ամեն դեպքում, լավ ճանաչելով մեր հարևանին, մենք պետք է հաշվիառնենք, որ Ադրբեջանը կշարունակի կիրառել նման սադրիչ գործողություններ նաևապագայում»,- լրագրողների հետ նոյեմբերի 14-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը և հավելեց, որ մի օր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունելու է քաղաքացիական օդանավեր։
ՀՀԿ անդամի դիտարկմամբ՝ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար պետք է առանձնացնել երկու պատճառ։ «Առաջին՝ Ադրբեջանում ընդդիմությունը ակտիվանում է, երկրորդ՝ համաշխարհային շուկայում նավթի գների անկումը, որը լավ հետևանքներ չի թողնի մեր հարևան պետության տնտեսության վրա»,-ասաց բանախոսը և հավելեց, որ մենք պետք է չկորցնենք զգոնությունը և արժանի պատասխան տանք Ադրբեջանին։
Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախկին պատգամավոր ԱզատԱրշակյանը նկատեց, որ նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը բավական կոշտ և դատապարտող էր։ «Մինսկի խումբը, չնայած իր չեզոք դիրքորոշմանը, հայանպաստ է, քանի որ խաղաղության մասին նրանց հայտարարությունները Հայաստանի օգտին են»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանը պետք է շատ ցավոտ ռազմական կամ դիվանագիտական պատասխան տա Ադրբեջանին։