Սիրիական բանակը նոյեմբերի 14-ին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դամիր գյուղի Ում Ռուման բարձունքի վրա:
Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, այդպիսով բացվել է Դամասկոս-Իրաք ճանապարհը:
Բացի այդ` սիրիական բանակը Հոմսի արևելքում գտնվող աշ Շաիր գազահորերի դաշտի մերձակայքում հարձակվել է «Իսլամական պետության» անդամների վրա: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Աղբյուրի տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին հրասանդ է ընկել Դամասկոսի Կասսաա և Աբբասիին բնակելի թաղամասերում, ևս 3 հրասանդ ընկել են Դուելա թաղամասում: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են, մարդկային վնասներ չեն գրանցվել: