Այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հարցին, ինչու՞ է գաղտնի պահվում Գագիկ Ծառուկյան- Արթուր Բաղդասարյան հանդիպումը, և ինչպե՞ս կարողացան մեկ սեղանի շուրջ նստել երբեմնի հակառակորդները, պատասխանեց. «Դա ոչ պաշտոնական հանդիպում է եղել, և ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ անելը անտրամաբանական է:
Ինչ վերաբերվում է երբեմնի հակառակորդներին, ապա նրանք հակառակորդներ չեն եղել, ընդամնեը փոքր խնդիր է եղել, որը հարթվել է»: Հարցին, թե այդուհանդերձ ի՞նչ հարցեր են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Փոխադարձ հետաքրքություն ներկայացնող»: Մեր այն հարցին էլ թե հնարավո՞ր է, որ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց որ Արթուր Բաղդասարյանը արդեն պատասխանել է այդ հարցին, եւ որ ինքը չի պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արթուր Բաղդասարյանը միանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «համաժողովրդական շարժմանը», հաշվի առնելով վերջին ջերմ հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ շարժմանը միանալու հարցը որոշվում է եռյակի կողմից: Հիմա նման քննարկում չկա: