Միջազգային 

Վրաստանի վարչապետը նոյեմբերի 17-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը:

Հաղորդվում է, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին:

Բանակցությունների մանրամասները դաշինքի մամլո ծառայությունը չի հստակեցնում:

 

Նույն շարքից