Վրացի երեք զինծառայողներ վիրավորվել են Աֆղանստանում տեղի ունեցած պայթունի հետևանքով, տեղեկացնում է Грузия online-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Բաղրամում գտնվող ռազմաբազայի մոտ, վրացի զինծառայողների հերթապահության ընթացքում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել:
Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք տեղափոխվել են Բաղրամի ռազմական հոսպիտալ: Զինծառայողները գտնվում են հսկողության տակ և համապատասխան բուժում են ստանում, հաղորդել են երկրի պաշտպանության նախարարությունից: