Ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսը ժամանել Է Վրաստան: Նոյեմբերի 15-ին նա հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ն:
Ջորջ Սորոսը Վրաստանում է գտնվում «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի 20-րդ հոբելյանի կապակցությամբ: Այդ առիթով հիմնադրամը կազմակերպել Է մի շարք միջոցառումներ:
Այսօր Սորոսը դասախոսություն կկարդա ուսանողների համար, իսկ վաղը պլանավորվում Է նրա հանդիպումը նախագահի ու վարչապետի հետ: Հնարավոր Է նաեւ նրա հանդիպումը խորհրդարանի խոսնակի հետ: Հիմնադրամում հայտարարել են, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ Սորոսի հանդիպում ծրագրված չԷ: