Տնտեսություն 

Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի ռիսկը բարձր է

analitik.am

Մեծացել է ռիսկը, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը էնդեմիկ հիվանդություն կռադնա Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում՝ չափավորից դառնալով բարձր, մասնավորապես, այդ ոլորտում տեղական արտադրությունում հիվանդության բռնկման դեմ պայքարի ժամանակ ծագած խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության նոր զեկույցում:


«Մեծ է մնում ռիսկը նաեւ, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակը այդ երկրներից կտարածվի տարածաշրջանի այլ երկրներում, հիմնականում վարակված խոզի մսի արտահանման հետեւանքով»,-նշել են հետազոտողները:


Զեկույցի համաձայն՝ Վրաստանում, Հայաստանում եւ ՌԴ-ում էնդեմիկ հիվանդությունների ռիսկը վայրի խոզերի շրջանում չափավոր է համարվում, քանի որ հիվանդությունը տարածված է հիմնականում ընտանի խոզերի շրջանմում: 

Նույն շարքից