Միջազգային 

Պատժամիջոցները խանգարում են երկու կողմերին և հակասում են միջազգային իրավունքին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՌԴ-ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումը հակասում է միջազգային իրավունքին և հենց «Մեծ քսանյակի» գործունեության սկզբունքին։

 

Այդ կապակցությամբ ՌԴ ղեկավարը հույս ունի, որ հակառուսական պատժամիջոցների նախաձեռնողները կգիտակցեն դրանց վնասը միջազգային տնտեսական հարաբերությունների համար, և այդ թեման «կմնա անցյալում», փոխանցում է Вести-ն։

 

«Դա վնասակար է և, իհարկե, մեզ որոշակի վնաս է հասցնում, սակայն նրանց համար նույնպես վնասակար է, քանի որ դա, ըստ էության, խախտում է միջազգային տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Ես հուսով եմ, որ դա, վերջին հաշվով, կհասկացվի և կմնա անցյալում»,- նշել է Պուտինը։

 

ՌԴ նախագահի կարծիքով՝ պատժամիջոցների կիրառումը հակասում է միջազգային իրավունքին, քանի որ պատժամիջոցները կարող են սահմանվել ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի շրջանակում։ 

Նույն շարքից