Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ն անվանել է «միակ համաշխարհային գերտերությունը», որն ունակ է դիմակայել «Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային», ինչպես նաև՝ այլ սպառնալիքների, գրում է Газета-ն։
Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում «Մեծ քսանյակ» (G20) գագաթաժողովի ընթացքում։
«Մենք առաջատար ենք Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում»,- հայտարարել է Օբաման։
ԱՄՆ-ի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանը «սպառնալիք է աշխարհի համար Boeing MH17 ինքնաթիռի սարսափելի կործանումից հետո»։
Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկում։ Ուկրաինական կողմն ու արևմտյան մի շարք երկրներ կատարվածի համար մեղադրում են Ռուսաստանին։