ԱՄՆ-ը կատարում է պարտականություններն իր ասիացի դաշնակիցների առջև և թույլ չի տա հալածել փոքր ժողովուրդներին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռազմավարական հավասարակշռությանը նվիրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Բրիսբենում մեկնարկած G20 գագաթնաժողովում ունեցած ելույթին:
«Մենք կարծում ենք, որ երկրները և ժողովուրդները իրավունք ունեն ապրելու խաղաղության և անվտանգության մեջ: Ասիայի համար անվտանգության ցանկացած արդյունավետ կարգուկանոն պետք է ոչ թե հիմնված լինի ազդեցության ոլորտների առանձնացման կամ փոքր ժողովուրդներին վախեցնելու վրա, այլ փոխադարձ անվտանգության համար միությունների ստեղծման՝ հիմնված միջազգային իրավունքի և վեճերի խաղաղ լուծման վրա»,- ասել է Օբաման Բրիսբենում G20 գագաթնաժողովի ժամանակ:
Օբաման հիեշեցրել է, որ Ասիային սպառնում են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը, չկարգավորված տարածքային վեճերը և մարդու իրավունքների խախտումը: