Միջազգային 

Մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Ավստրալիայի արևելյան ափին՝ Բրիսբեն քաղաքում, մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը, որի գլխավոր թեման հայտարարվել է տնտեսական բարեփոխումները: Սակայն սպասվում է, որ երկու օրերի ընթացքում համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև Ռուսաստանի դերն ուկրաինական ճգնաժամում: Այս մասին փոխանցում է BBC-ն:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը՝ բացելով գագաթնաժողովը, ասել է, որ քննարկումները կկենտրոնանան տնտեսական բարեփոխումների քաղաքականության վրա, սակայն մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել ցանկացած թեմա:

Գագաթնաժողովին մասնակցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացման նախօրեին հայտարարել էր, որ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը հակասում է ոչ միայն G20-ի գործունեության սկզբունքներին, այլև միջազգային իրավունքին և Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին:

ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտնել է, որ շաբաթ օրը գագաթնաժողովի մասնակից ԵՄ առաջնորդները կքննարկեն ուկրաինական իրավիճակն ԱՄՆ նախագահի հետ:

Նույն շարքից