ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ասիայում հեռավոր կղզիների և ժայռոտ ծանծաղուտների շուրջ տարածքային վեճերը կարող են վերաճել առճակատման: Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանում ելույթի ժամանակ՝ փոխանցում է France Press-ը:
Վաշինգտոնն ակտիվորեն արտահայտում է իր դիրքորոշումը Հարավչինական ծովում վիճելի կղզիների պատկանելության վերաբերյալ: Չնյաած հարևանի հետ անհամաձայնությանն ու ԱՄՆ-ի հետ հակասությանը՝ Չինաստանը շարունակում է հավակնել ծովի 90 տոկոսին, որը հարուստ է նավթային ու գազային վիթխարի հանքերով ու ձկնային պաշարներով: