«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները գլխատել են իրենց խմբավորման առաջնորդներից մեկին՝ միջոցների յուրացման և գողության համար, հայտնում է korrespondent.net-ը՝ Agence France-Presse գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին։
«Նրա գլխատված մարմինը կախված է արևելյան Դեր Զոր նահանգի խաչից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սիրիական կենտրոնի տվյալների համաձայն՝ տղամարդը մեղադրվում էր մուսուլմաններից միջոցներ ստանալու և «Իսլամական պետության» միջոցները յուրացնելու համար։