Միջազգային 

1915-ի ողբերգության ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային սպանությունների լիակատար և անկեղծ ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից, Hurriyet daily news-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը:

 

 «Մենք, ինչպես նախկինում, կարծում ենք, որ այդ ցավալի իրադարձությունների, զանգվածային սպանությունների ու ողբերգությունների լիակատար և անկեղծ ճանաչումը բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի և մեր ընդհանուր շահերից՝ տարածաշրջանում կայունության ստեղծման և ամրապնդման համար»,-ասել է նա:

 

Դեսպանը հավելել է, որ վերջին 20 տարիներին 1915-ի իրադարձությունների հարցն սկսել է քննարկվել թուրք հասարակության մեջ, ինչը դրական տեղաշարժ է:

 

 

Բասը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ, ցավակցել էր 1915թ.-ին զոհված հայերի ժառանգներին:

 

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանել է. «Այն, ինչ կարող եմ ասել այսօր, հետևյալն է. մեր կառավարության տեսակետը 1915թ.-ին սկսված ողբերգական իրադարձությունների վերաբերյալ պարզ է, և այն դուք տեսնում եք նախորդ տարիներին Զոհերի հիշատակի օրը մեր հայտարարություններից»:

 

Նույն շարքից