Տնտեսություն 

ՀԲ–ն կարող է Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2014–ին հասցնել մինչև $3,5 միլիարդ դոլար

analitik.am

Համաշխարհային բանկը կարող է Ուկրաինային կարող է տրամադրել նախկինում հայտարարված 3 միլիարդ դոլարի փոխարեն 3,5 միլիարդ դոլարի ֆինանսական միջոցներ, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, որը վկայակոչում է Համաշխարհային բանկի ռեգիոնալ պրոֆիլային ստորաբաժանումում ապրիլի 10-ին ստացած տեղեկանքը։

Փաստաթղթի համաձայն՝ Բանկը պատրաստ է ներդնել մոտ 1,5 միլիարդ դոլար 2014 թվականին Ուկրաինայի բյուջեի աջակցման նպատակով։

Նախկինում այդ նպատակների համար ենթադրվում էր հատկացնել մոտ 1 միլիարդ դոլար: Միջոցները, սակայն, կտրամադրվեն միայն այն դեպքում, եթե «առաջանա կապակցված մակրոտնտեսական մոտեցում» ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ «կառավարությունը նախաձեռնի խիստ անհրաժեշտ բարեփոխումները»։

Նույն շարքից