Միջազգային 

Պուտինին ավստրալացիները չեն ողջունել. ԶԼՄ-ներ

Ավստրալիայի Բրիսբեն քաղաք են ժամանել G20-ի առաջնորդները՝ մասնակցելու նոյեմբերի 15-15-ը կայանալիք գագաթնաժողովին: Բրիսբեն է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինին, սակայն, ողջունել են ոչ բոլոր դիվանագետները: Այս մասին գրում է The Courier Mail-ը:

 

Մասնավորապես՝ Պուտինի ձեռքը չեն սեղմել Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը և գեներալ-նահանգապետ Փիթեր Կոսգրոուվը: Նրանք թռիչքուղուց մի քանի մետր հեռավորության վրա էին կանգնել, երբ վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, սակայն նրան ընդառաջ քայլ չեն կատարել: Նշվում է, սակայն, որ Բրենդիսն այդ ընթացքում ժպտալով ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին:

Նույն շարքից