«Ազատության» փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր վրդովմունքը արտահայտելով ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
«Ինձ վրդովեցրեց և վշտացրեց ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռի վրա: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կառավարության ագրեսիայի հերթական օրինակն է և իրենից ներկայացնում է նրա բռնի գործողությունների ահագնացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա», – հայամետ կոնգրեսականի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հայտարարել է Փալոնը:
Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Ադրբեջանի կողմից նման ագրեսիայի շարունակումը և ցուցադրելու խաղաղությանն ու կայունությանը ԱՄՆ-ի նվիրվածությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում