Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ամենավատ սցենարներին, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմին։ Այդ մասին ուկրաինացի առաջնորդը պատմել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Газета-ն։
«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն, ցավոք, ստիպված ենք քննարկել ամենավատ սցենարները»,- ասել է Պորոշենկոն։
Բացի այդ, նախագահը նշել է, որ այժմ Ուկրաինան բավականին ակտիվ աջակցություն է ստանում Արևմուտքից, և երկրի ռազմական պատրաստվածությունն էապես բարձր է, քան 5 ամիս առաջ։