Տնտեսություն 

Ռուսաստանը դեռ մտադիր չէ Ուկրաինայից պահանջել ամբողջական պարտքի մարումը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները դեռևս մտադիր չեն Ուկրաինայից պահանջել 35.4 մլրդ դոլարի տրամադրված սուբսիդիաների վերադարձը, որոնց մասին Պուտինը հիշատակել էր եվրոպական ղեկավարներին ուղղված նամակում։

Ինչպես նշում է Газета-ն, Պեսկովն ասել է, որ Պուտինն այս հարցով ցանկանում է բանակցել մի շարք եվրոպական երկրների ղեկավարությունների հետ, քանի որ նրանք ևս գազի գնորդ են, ուստիև համարվում են բանակցող կողմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը եվրոպական 18 երկրների ղեկավարներին ուղղված նամակում նշել էր, որ «Գազպրոմը» իրավասու է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել գազի մատակարարումն Ուկրաինային, եթե վճարումների պայմանները խախտվեն։

Նույն շարքից