Միջազգային 

Պորոշենկոն և Կոմորովսկին կաջակցեն Մոլդովային «եվրաինտեգրման ձգտումների» հարցում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համակարգել է դիրքորոշումն արտաքին գործերի նախարարների մակարդակով Եվրոպայի խորհրդի նիստից առաջ, որը պետք է կայանա Բրյուսելում նոյեմբերի 17-ին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:

 

Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

 

«Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ նախագահները հանդիպմանն ընդհանուր համաձայնեցված քայլեր են մշակել: Մասնավորապես, նոյեմբերի 20-ին կկայանա Պյոտր Պորոշենկոյի և Բրոնիսլավ Կոմորովսկու համատեղ այցը Մոլդովա»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Մենք պատրաստվում ենք աջակցել Մոլդովայի եվրաինտեգրման ձգտումներին»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Մոլդովան «պետք է դրական օրինակ դառնա բարեփոխումների անցկացման և եվրաինտեգրման գործընթացների հարցում»:

Նույն շարքից