GTA հանցախմբի անդամներն ահաբեկչությունների շարք էին ծրագրել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում:
Հանցագործների գաղտնարաններից մեկում հայտնաբերվել է մի քանի հարյուր կիլոգրամ պայթուցիկ՝ հեքսոգեն: Այդ մասին հայտնում է «Известия» թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ինչպես նշում է թերթը, ահաբեկչությունները պետք է տեղի ունենային 2014 թվականի վերջին- 2015 թվականի սկզբին մարզադաշտերում մարզական և այլ զանգվածային միջոցառումների ժամանակ:
«Известия» թերթի տեղեկություններով՝ հանցախմբի անդամ կարելի էր դառնալ միայն որևէ մարդու սպանությունից հետո: Ընդ որում՝ իրենց շարքեր հանցագործները փորձում էին ընդունել միայն նրանց, ում մտերիմ բարեկամներից որևէ մեկն էր սպանվել:
Նոյեմբերի 6-ի գիշերը Մոսկվայում և Մերձմոսկվայում գործողություններ են իրականացվել հանցախմբի անդամներին բռնելու համար: Մերձմոսկվայի թաղամասերից մեկում սպանվել է Ղրղզստանից Ռուստամ Ուսմանովը, իսկ Մոսկվայում բնակելի շենքերից մեկում ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում Տաջիկստանից Աբդումուքիմ Մամադչոնովը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ հանցախմբի անդամներն իսլամիստներ են: Սակայն Քննչական կոմիտեում ընդգծում են, որ հանցագործների դրդապատճառները միայն քրեական են եղել: