Ռուսաստանցի քաղաքագետ, ՌուսաստանիՊլեխանովի անվանտնտեսագիտականհամալսարանի դասախոսԱլեքսանդր Պերենջիեւըհայտարարել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մեջ մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: Այս մասին նա հայտարարել է echo.az-ին տված հարցազրույցում` նշելով, որ ԻԼԻՊ-ը սպառնալիք է հանդիսանում Հարավային Կովկասի` հատկապես Ադրբեջանի համար:
«Սպառնում է, եւ սպառնում է կոնկրետ: Բանն այն է, որ ԻԼԻՊ-ի մարտիկների մեջ մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան: Ընդ որում, ադրբեջանցի մարտիկների հոսքն ԻԼԻՊ Ադրբեջանի կողմից կանխված չէ», -ասել է նա: Պերենջիեւը հավելել է, որ պաշտոնական Բաքուն պետք է վերացնի իր քաղաքացիների` ԻԼԻՊ-ին միանալու պատճառները, ինչպես նաեւ պայքար տանի նրանց դեմ, ովքեր վերադառնում են հայրենիք` հանրապետությունում եւ Հարավային Կովկասում իրադրությունն ապակայունացնելու նպատակներով:
Անդրադառնալով ռուս քաղաքագետի դիտարկումներին, ադրբեջանցի քաղաքագետ,արաբագետ Զարդուշտ Ալիազադեն ցավ է հայտնել է, որ իր հայրենակիցները ԻԼԻՊ-ի «կարթն» են ընկնում անգրագիտության պատճառով:
«Ցավոք, Ադրբեջանում մեծ է անգրագետ երիտասարդների թիվը, այդ պատճառով էլ նրանք հեշտությամբ կուլ են տալիս ԻԼԻՊ-ի կարթը: Այդ բոլորին գումարած` երկրում շատերի մոտ վերացել է ինչ-որ լավ բանի նկատմամբ հավատը` հաշվի առնելով սոցիալական վատ վիճակը, կոռուպցիայի մակարդակը եւ այլն: Դրա դեմ վարչական միջոցներով պայքարն անիմաստ է: Անհրաժեշտ է վերացնել վերոնշյալ խնդիրները, որոնք մարդկանց հասցնում են հուսահատության», -ասել է նա:
Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկինղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանում կրոնական հողի վրա լարվածության հետ կապված հայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը կրոնական հողի վրա ծայրահեղական հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների` Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար», -ասել է իսրայելցի փորձագետը:
Սկզբնաղբյուրը՝ Արմենպրես