Միջազգային 

Ռուսաստանը երկաթուղի կկառուցի Իրանից Ադրբեջան

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն մտադիր է կառուցել և էլեկտրականացնել երկաթուղի Իրանից դեպի Ադրբեջան և այնուհետև դեպի Ռուսաստան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին լրագրողներին հայտնել է Տրանսպորտի հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը՝ մեկնաբանելով հարցերը, որոնք կքննարկվեն նոյեմբերի 16-17-ը Պետդուայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում:

 

«Վերջին 2-5 տարիների ընթացքում կա երկկողմ հարաբերությունների լիարժեք գիտակցում, և նախապատրաստվել են երկաթուղուն, ավիացիային և ծովային հաղոդակցությանն առնչվող հուշագրեր, կարծում եմ, որ 2015-ի հուլիսի սկզբին կստորագրվեն»,- ասել է Մոսկվիչևը:

 

Ըստ նրա՝ Իրանի ու Ռուսաստանի միջև տրանսպորտի ոլորտում կան մի շարք աննշան խնդիրներ: Նրա խոսքով՝ վերջին երկու-երեք տարում տրանսպորտային բոլոր միջոցների փոխադրումների ծավալն աճում է, բացառությամբ երկաթուղու:

 

2013-ին ավտոմոբիլային փոխադրումներն Իրանի ու Ռուսաստանի միջև 2012-ի համեմատ աճել են 39 տոկոսով՝ ասել է նա:

 

Նարիշկինի Իրան այցի ընթացքում ծրագրված են հանդիպոմներ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, ինչպես նաև Նպատակահարմարության խորհրդի նախագահ Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ:

Նույն շարքից