Միջազգային 

ԻՊ-ն սիրիական բանակի 15 զինծառայողների մահապատժի է ենթարկել

 «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են նրանք գլխատում սիրիական բանակի 15 զինծառայողների:


Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ահաբակիչները կրում են ռազմական հագուստ, իսկ զինվորները՝ սև: Նրանք, վերցնելով մեկական դանակ, միաժամանակ գլխատում են բոլորին:


Մի քանի օր առաջ ահաբեկիչները համացանցում տեղադրել էին 26-ամյա ամերիկացի Պիտեր Քեսսիգի սպանության տեսանյութը, ով առևանգվել էր 2013թ. հոկտեմբերի 1-ին: Գերի ընկնելուց հետո նա ընդունել էր իսլամ: Ավելի վաղ ԻՊ-ն մահապատժի է ենթարկել ամերիկացի 2 լրագրողների՝ Ջեյմս Ֆոուլիին և Ստիվեն Սոտլոֆին:


«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչականկազմակերպություններից մեկըԿազմակերպությունը 2014թհունիսին հայտարարել էԻսլամական խալիֆաթ ստեղծելու մասինորն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալաընկած տարածքներըԽալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:


Միջազգային դաշինքի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ մոտ երկու ամիս պայքարում են ԻՊ-իդեմ:

Նույն շարքից