Միջազգային 

ԵՄ-ի ԱԳ նախարարները ճանաչել են Վրաստանի կողմից այցագրերի պլանի առաջին փուլի կատարումը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ճանաչել են Վրաստանի կողմից այցագրային ռեժիմի ազատականացման պլանի առաջին փուլի կատարումը եւ պաշտպանել են ԵՄ-ի հետ այցագրերի վերացման շուրջը բանակցությունների երկրորդ փուլին անցումը: Այդ մասին  ասված Է Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ, որի նիստը տեղի Է ունենում Բրյուսելում:


Խորհուրդը համակարծիք Է Եվրահանձնաժողովի հետ, որ «Վրաստանը կատարել Է այցագրային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի առաջին փուլի բոլոր չափանիշները, եւ որոշել Է գործի դնել բոլոր չափանիշների գնահատումը երկրորդ փուլի շրջանակներում»:     


Ավելի վաղ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերի նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտնել Է, որ Եվրամիության հետ անայցագիր ռեժիմի վերաբերյալ որոշման ընդունմանն սպասում Է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2015 թվականի մայիսին Ռիգայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից