Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում ճգնաժամը չի համարում տեղային հակամարտություն, նրա կարծիքով՝ այն կարող է վերաբերել Վրաստանին, Մոլդովային և Սերբիային: Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:
«Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ: Խոսքը Վրաստանի, Մոլդովայի մասին է, եթե այսպես շարունակվի, խոսքը կարող է լինել Սերբիայի մասին, արևմտյան Բալկանների պետությունների մասին»,- Սիդնեյում ասել է Մերկելը: Մերկելի խոսքով՝ «ուկրաինական ճգնաժամը ոչ մի դեպքում տարածաշրջանային հարց չէ»:
«Ոչ, այդ օրինակով մենք տեսնում ենք. այն վերաբերում է մեզ բոլորիս»,- ասել է նա՝ դրանից առաջ հիշատակելով մալայզիական MH17 Boeing-ի աղետը:
Մերկելի խոսքով՝ արևմտյան երկրներն ուկրաինական իրադարձություններին իրենց արձագանքում պետք է միասնաբար գործեն: «Ամենամեծ վտանգն այն է, որ որ մենք թույլ չտանք մեզ բաժանել»,- ասել է նա՝ նշելով, որ Եվրոպան և ԱՄՆ-ը «պետք է շարունակեն այն ուղին», որով միասին գնացել են դեպի հակամարտության լուծում: