Տնտեսություն 

ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

analitik.am

Արժույթի միջազգային հիմնադրամը համարյա կես տոկոսով նվազեցրել է 2014թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Այս մասին հայտնում է  «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի World Eceonomic Outloook վերնագրով  զեկույցը:

Ըստ ԱՄՀ-ի նոր զեկույցի՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,3%, այն դեպքում, երբ 2013 թ. հոկըտեմբերին հրապարակված զեկույցում ԱՄՀ-ն կանխատեսել էր 4,8% տնտեսական աճ: Պետք է նշել, որ ըստ Հայաստանի պետբյուջեի, այս տարի նախատեսված է 5,2% տնտեսական աճ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՀ-ն երկու երրորդով կրճատել էրՌուսաստանի  2014թ. տնտեսական աճի կանխատեսումը եւ նախազգուշացրել խնդրահարույց վտանգների մասին՝ կապված Ուկրաինայում իրավիճակի հետեւանքով առաջացած աշխարհաքաղաքական լարվածության հետ: ԱՄՀ-ն նշել էր, որ ՌԴ տնտեսական աճի դանդաղումը կազդի նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ղազախստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի վրա:  «Ռուսաստանում տնտեսության դանդաղումը կազդի նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա՝ ինչպես իրական հատվածի, այնպես էլ ֆինանսական ճանապարհների միջոցով, հատկապես, եթե խափանվեն էներգակիրների մատակարարումները եւ նավթի եւ գազի սակագներն աճեն»,– կարծում է հիմնադրամը:

Նույն շարքից