Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2015թ.: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին Քիշնևում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը կարագացնի պետական կառուցվածքների արդիականացման գործընթացը, թույլ կտա բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը»,- ասել է Տիմոֆտին: Նրա կարծիքով՝ երկիրը զարգացման այլ ճանապարհ չունի:
«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք համատեղ ջանքերով կկարողանանք Մոլդովան մոտեցնել եվրոպական չափանիշներին և կգնանք դեպի մեր վերջնական նպատակ՝ ԵՄ անդամակցություն»,- նշել է նա: