Միջազգային 

G20 գագաթաժողովը կհիշեն միայն Պուտինի «անսպասելի» հեռանալով. The Telegraph

Աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ G20 գագաթաժողովը կհիշեն միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «անսպասելի» հեռանալով, գրում է Газета-ն՝ հղում անելով The Telegraph-ին։

 

Հաղորդվել էր, որ Պուտինը հեռացել է Ավստրալիայից, որտեղ մասնակցել է գագաթաժողովին։ Երկրի ղեկավարը գագաթաժողովի աշխատանքն անվանել է «կառուցողական», իսկ ավստրալական ղեկավարությանը գովել է այն լավ կազմակերպելու համար։ Իր շտապ հեռանալը Պուտինը բացատրել է գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ և քնելու անհրաժեշտությամբ։

 

Ինչպես նշում է բրիտանական պարբերականը, եթե Արևմուտքի նպատակն է, որ ռուս առաջնորդը «մեկուսացված» թվա միջազգային ասպարեզում և որ դա նվազեցնի նրա հեղինակությունը հայրենիքում, ապա դա չի գործում։

 

Ըստ պարբերականի՝ ազգը, որը վերապրել է Ստալինգրադը և գրեթե կեսդարյա տնտեսական մեկուսացում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դժվար թե «առաջինը թարթի» Արևմուտքի հետ ներկայիս հակասություններում։

 

Պուտինի հեղինակության վարկանիշը Ռուսաստանում դեռևս երբեք այսքան բարձր չի եղել, նշվում է հոդվածում։ 

Նույն շարքից