Միջազգային 

Ուկրաինայի համար դեռեւս վաղ Է ՆԱՏՕ-ին անդամակցելը. Պորոշենկո

Ներկա փուլում Ուկրաինայի համար վաղ Է ՆԱՏՕ-ին անդամակցելը: Այդ մասին հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է գերմանական Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում:


Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամագրվելու հեռանկար, նա ասել Է. «Կա Եվրամիություն մտնելու հեռանկար: Եթե մենք նույնիսկ դիմեինք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա դաշինքն ինքը դրան պատրաստ չԷր լինի: Միայն այն դեպքում, երբ մենք բարեփոխումներ կիրականացնենք Ուկրաինայում եւ կհամապատասխանենք չափանիշներին, այդ ժամանակ մենք կկարողանանք հարցնել բնակչությանը՝ ցանկանում Է նա արդյոք միանալ դաշինքին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից