Միջազգային 

ԻՊ-ի անդամների թիվը հասել է 200 հազարի

 «Իսլամական պետության» կազմակերպության անդամների թիվը հասել է 200 հազարի: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, նման տվյալ հրապարակել է Իրաքյան Քրդստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը: Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ամերիկյան հետախուզական գործակալությունը հաշվել էր ԻՊ-ի 20 հազարից մինչև 32 հազար անդամ: Բացի այդ, ԱՄՆ-ի Սենատին պատկանող հետախուզականան տվյալներով` ահաբեկիչների թիվը հաշվվել է 30-ից 40 հազար:


Ֆուադ Հուսեյնի խոսքով` կազմակերպությունը հսկողություն է հաստատել Իրաքի և Սիրիայի տարածքների մեկ երրորդի վրա: Ընդհանուր առմամբ` դրանից բնակելի տարածքը կազմում է 250 հազար քառակուսի կմ: Գրաված տարածքներում բնակիչների թիվը 10-12 միլիոն է:

Արդեն 2 ամիս է` ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական գործողություններ են սկսվել ԻՊ-ի դեմ Սիրիայի և Իրաքի տարածքներում: Չնայած օդային հարվածների հասցրած խոշոր վնասներին, ԻՊ-ը ուժեղացել է և համալրել իր շարքերը:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

 

Նույն շարքից