Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կարող է խստացնել, եթե Դոնեցկի և Լուգանսկի անջատողականները հարձակման անցնեն՝ ռազմական գործողությունները տեղափոխելով ինքնահռչակ հանրապետությունների սահմաններից դուրս:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, եվրոպական կառույցների աղբյուրը ասել է, թե նման պատժամիջոցների մասին կարող է խոսվել դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում:
ԵՄ արտգործնախարարների նիստի ընթացքում մի շարք նախարարներ կոչ են արել վերջնական փաստաթղթում ներառել արտահայտություններ՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու հավանականության մասին, սակայն այդ առաջարկը մերժվել է: Որպես փոխզիջում տեքստում նշվել է, որ ԵՄ Խորհուրդը «կշարունակի հետևել իրադարձություններին և կգործի դրան համապատասխան»,- գրում է «Коммерсантъ»-ը:
Ինչպես հաղորդել է պարբերականի աղբյուրը Բրյուսելից, ՌԴ տնտեսության մի շարք ոլորտներում պատժամիջոցները խստացնելու մասին քննարկումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 18-19-ին նախատեսված Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում: