Միջազգային 

Վրաստանը կշարունակի եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը. Ղարիբաշվիլի

Ձգտումը դեպի եվրատլանտյան կառույցներ վրաց ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը ջանք ու եռանդ չի խնայի այդ նպատակին հասնելու համար: Այդ մասին  հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Եվրատլանտյան դաշինք Վրաստանի ձգտումը վրաց ժողովրդի ընտրությունն է: Մենք մեր կողմից ուժեր չենք խնայի այդ նպատակին հասնելու համար: Մենք հավատում ենք, որ դաշինքը հավատարիմ կմնա բաց դռների իր քաղաքականությանը եւ կոնկրետ քայլեր կանի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ ողջունում է Վրաստանի նման դիրքորոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից