Միջազգային 

Մոգերինին` Վրաստանի ներքաղաքական իրադրության բարելավման մասին

Վրաստանին անհրաժեշտ Է բարելավել ներքաղաքական իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ն, նոյեմբերի 18-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:


«Եվրոպական կողմն ընդգծել Է ներքաղաքական կլիման բարելավելու անհրաժեշտությունը: Հարկավոր Է խուսափել քաղաքական վրեժից, առճակատումից եւ բեւեռացումից, ինչպես նաեւ հնարավորություն ապահովել ընդդիմության հետ երկխոսության եւ միջկուսակցական երկխոսության համար»,-ասել Է նա՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստի արդյունքները:


Մոգերինիի խոսքով՝ Վրաստանում քրեական հետաքննությունները պետք Է լինեն թափանցիկ, զերծ լինեն քաղաքական դրդապատճառներից եւ հիմնված լինեն ապացուցողական բազայի վրա:«Քաղաքական գործիչները պետք Է ձեռնպահ մնան ընթացող դատական հետաքննություններին վերաբերող մեկնաբանություններից, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք Է հարգի դատավորների որոշումները»,-նշել Է նա:


Դրա հետ մեկտեղ Մոգերինին հայտնել Է, որ ԵՄ-ն ողջունում Է Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարության ընդունումը, որը ներառում Է խտրականության դեմ օրենսդրության մշակումը եւ մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը:

Նույն շարքից