Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Պակիստան: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Այցի շրջանակներում Հասանովը կհանդիպի Պակիստանի պաշտոնատար անձանց և զինվորական ղեկավարության հետ:
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմական համագործակցության ամրապնդումն ու խորացումը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Այցը կտևի մինչև նոյեմբերի 19-ը: