Միջազգային 

Չինաստանը հուսով է, որ ԼՂ հակամարտող կողմերը հանդարտությունն ու զսպվածություն կցուցաբերեն

Չինաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը կկարողանան պահպանել հանդարտությունն ու զսպվածություն կցուցաբերեն՝ լարվածության մեծացումից խուսափելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոնգ Լեյը:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, մեկնաբանելով վերջին օրերին շփման գծում տեղի ունեցած միջադեպը՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի երկխոսության ճանապարհով:

 

Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական դերակատարություն կունենա այդ հարցում:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը դարձյալ խախտել էր հրադադարի ռեժիմն ու խոցել էր զորավարժությունների մասնակցող ղարաբաղյան Մի-24 ուղղաթիռը, որում եղել էր անձնակազմի 3 անդամ: Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին:

Նույն շարքից